Ֆիզկուլտմիասնական օր

Մարգարայի միջնակարգ դպրոցում մայիսի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին,  տեղի ունեցավ ֆիզկուլտմիասնական օր: ֆիզկուլտուրայի ուսուցիչները աշակերտներին բաժանեցին խմբերի և կազմակերպեցին տարատեսակ խաղեր: Տղաները ֆուտբոլ էին խաղում, աղջիկները վազում էին՝ բազում փորձություններ հաղթահարելով: Իսկ տարրական դպրոցի աշակերտները առանձին խաղում էին իրենց մանկական սպորտային խաղերը: Չնայած օրը ամպամած էր, բայց այն անցավ շատ աշխույժ, բարձր և մարտական տրամադրությամբ:

20170520_104105

20170520_103924

Եվս մեկ հանդիպում

IMG_20170428_115902Մարտի  30-ից անհամբեր սպասում էինք մեր հերթական հանդիպմանը: Այսօր ապրիլի 28-ն է, և մենք կրկին հանդիպեցինք: Միասին կատարեցինք փորձեր: Փորձեցինք Սև ջրի և մեր գյուղի ջրհորի համը, հոտը, թթվայնությունը: Փորձերը  կատարում էր ընկեր Վեներան, մենք էլ ակտիվ մասնակցում էինք: Շարունակել կարդալ

Թե ինչպես ստեղծվեց մեր բլոգը

2017թ. փետրվարին Մարգարայի միջնակարգ դպրոցը ներգրավվել է ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպվող ծրագրի մեջ, որտեղ մենթոր դպրոցը վերապատրաստում, աջակցում և օգնում է մենթի դպրոցին: Մեզ համար մենթոր դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Համագործակցության շրջանակներում մշակվեց մի ծրագիր, որտեղ նախատեսվում են փոխադարձ այցելություններ: Մարտի 22-ին կրթահամալիրի դասավանդողներն ու 5-րդ դասարանի աշակերտները եկան մեր դպրոց: Մենք մեծ սիրով ընդունեցինք նրանց, կազմակերպեցինք շրջայց դպրոցում, ծանոթացրեցինք մեր դպրոցի ուսումնական գործընթացին: Այնուհետև համակարգչային սենյակում նրանք մեզ սովորեցրեցին, թե ինչպես կարելի է բլոգ ունենալ և այն ղեկավարել: Արդյունքում մեր աշակերտները ունեցան էլեկտրոնային հասցեներ և բլոգներ: Մենք որոշեցինք դպրոցի համար ունենալ մեկ ընդհանուր բլոգ ՝ Մարգարայի միջնակարգ դպրոց անունով:

Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին աջակցության, հետաքրքիր համագործակցության համար:

                                  Ծրագրի համակարգող՝  Սաթենիկ Գաբրիելյան