Հրաժեշտ դպրոցին

Մայիսի 26-ին ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Մարգարայի միջնակարգ դպրոցում հնչեց Վերջին զանգը և բարի ճանապարհ մաղթեց մի նոր սերնդի ևս, նրանց ուղեկցեց նոր կյանք, դեպի նոր հեռուներ, ուր կճախրի նրանց սիրտն ու էությունը: Հրաժեշտ տվեցին ոչ միայն դպրոցին, այլև մանկությանը, որպեսզի բացեն նոր դռներ դեպի հասուն կյանք, քայլեն հստակ ու սահուն քայլերով՝  կերտելու համար իրենց ապագան նոր հույսերով ու մեծ հավատով:

Բարի ճանապարհ,  մեր սիրելի՛ ավագ ընկերներ: Ցանկանում ենք, որ խաղաղ երկնքի տակ փայլի ձեր միտքն ու ուժը և բարություն տարածի ձեզ  շրջապատող աշխարհում:

 

 

 

Առաջին ուսուցչուհին

SDC1054920170526_111240

Ֆիզկուլտմիասնական օր

Մարգարայի միջնակարգ դպրոցում մայիսի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին,  տեղի ունեցավ ֆիզկուլտմիասնական օր: ֆիզկուլտուրայի ուսուցիչները աշակերտներին բաժանեցին խմբերի և կազմակերպեցին տարատեսակ խաղեր: Տղաները ֆուտբոլ էին խաղում, աղջիկները վազում էին՝ բազում փորձություններ հաղթահարելով: Իսկ տարրական դպրոցի աշակերտները առանձին խաղում էին իրենց մանկական սպորտային խաղերը: Չնայած օրը ամպամած էր, բայց այն անցավ շատ աշխույժ, բարձր և մարտական տրամադրությամբ:

20170520_104105

20170520_103924

Գեղեցիկ մայիսյան մի օր

Եվս մեկ անգամ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իր հյուրընկալ դռները բաց արեց մեր առջև: Մայիսի 12-ին մենք կրկին նրանց հյուրն էին: Ջերմ և մտերմիկ միջավայրում օրն անցավ հագեցած՝ լի բազում նոր գիտելիքներով, հաճելի և տպավորիչ պահերով: Մենք ականատես եղանք տարրական դպրոցում անցկացվող բաց դասերին, որտեղ երեխաները դպրոցի բակում նկարում էին, սպորտային և մաթեմատիկական խաղեր խաղում, երգում ու պարում՝ ցույց տալով իրենց գիտելիքները:

Ինչպես միշտ այցելեցինք արդեն սիրելի դարձած քիմիայի դասասենյակ, որտեղ մեզ սպասում էին տիկին Վեներան և տիկին Սուսաննան: Այս անգամ ընկղմվեցինք մոլեկուլների աշխարհ և ստացանք տարբեր քիմիական նյութերի կովալենտային կապերը:

20170512_131744

Համեղ ընդմիջումներից առաջ եղանք հրաձգության և նետաձգության սրահներում, փորձեցինք կրակել նշամնակետին, եղանք նաև լողավազանում, որտեղ մի լավ լողացինք:

20170512_121009

20170512_140417

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտների գեղեցիկ կատարումը մեզ շատ դուր եկավ, ուստի ուզում ենք կիսվել այդ տպավորությամբ ևս: Վիդեոն դիտեք այստեղ

Կրկին անմոռանալի հուշերով վերադարձանք տուն:

Հաղթական մայիսի 9

Այսօր մեր օրը սկսվեց տոնական բարձր տրամադրությամբ: Գնացինք դպրոց և ուսուցիչների ու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեր հյուրերի հետ հաղթական ուրախ երգեր երգելով քայլեցինք դեպի զորամաս, որտեղ պիտի  ելույթ ունենայինք, նշեինք Հայրենական մեծ պատերազմի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարելիցը:

Օրը շատ հագեցած անցավ, երգեցինք, ասմունքեցինք ռուսերեն և հայերեն, այնուհետև հյուրասիրեցին բոլորիս, կազմակերպեցին վոլեյբոլի մրցույթ մեր  և Արազափ գյուղի տղաների միջև: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից ժամանած մեր հյուրերի համար կազամկերպեցինք փոքրիկ շրջայց զորամասի տարածքում: Բոլորը շատ տպավորված էին և հաճելի հուշերով հրաժեշտ տվեցին մեզ:

Շնորհավորում ենք մեր մայիսյան հաղթանակների կապակցությամբ բոլորին, ցանկանում ենք, որ միշտ խաղաղ երկնքի տակ հիշենք և մեծարենք մեր հերոսներին:20170509_10375020170509_10294320170509_110803