Քիմիայի տեսադաս: Խառնուրդներ

    Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ մեր համագրոծակցությունը արդեն ամիսների բովանդակ պատմություն ունի, ինչի վերաբերյալ պարբերաբար հրապարակումներ են արվել թե՛ մեր, թե՛ իրենց բլոգներում. վերջինս մեր կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Բլոգուսուցում, տեսադասերի պատրաստում, Քիմիա առարկայից գործնական պարապմունքներ, փորձի փոխանակում, նորանոր գիտելիքներ, լավ ու ջերմ ընկերներ և, ի վերջո, հաճելի պահեր ու հուշեր….Սրանք այն նշանակալից իրադարձություններն էին, ինչը տվեց մեզ այս համագործակցությունը:

Այս ամենի արդյունքը եղավ նաև այն, որ մենք նկարահանեցինք և մոնտաժեցինք մի տեսադաս Քիմիա առարկայից: Ստորև ներկայացնում ենք  տեսադաս պատրաստելու մեր առաջին փորձը:

Սիրելի՛ գործընկերներ, շնորհակալություն մեզ գեղեցիկ օրեր նվիրելու,   նոր և օգտակար գիտելիքներ փոխանցելու համար:

 

Հիշարժան զբոսանք

Հունիսի 9-ին մենք՝ 7-րդ դասարանցիներս, հետաքրքիր տպավորություններով օր անցկացրեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ևս մեկ անգամ կատարելով բացահայտումներ: Զբոսնեցինք նաև մեր վարդագույն մայրաքաղաք Երևանում:

Օրվա  ավելի խոսուն վկաները մեր նկարներն են, որոնք ներկայացնում ենք ստորև:

19047837_1948236305407436_1428504328_n

 

 

20170609_115151

20170609_115229

IMG_20170609_132857364

 

IMG_20170609_152102200

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մեր օրը հիշարժան են դարձնում:

 

 

Հրաժեշտ դպրոցին

Մայիսի 26-ին ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Մարգարայի միջնակարգ դպրոցում հնչեց Վերջին զանգը և բարի ճանապարհ մաղթեց մի նոր սերնդի ևս, նրանց ուղեկցեց նոր կյանք, դեպի նոր հեռուներ, ուր կճախրի նրանց սիրտն ու էությունը: Հրաժեշտ տվեցին ոչ միայն դպրոցին, այլև մանկությանը, որպեսզի բացեն նոր դռներ դեպի հասուն կյանք, քայլեն հստակ ու սահուն քայլերով՝  կերտելու համար իրենց ապագան նոր հույսերով ու մեծ հավատով:

Բարի ճանապարհ,  մեր սիրելի՛ ավագ ընկերներ: Ցանկանում ենք, որ խաղաղ երկնքի տակ փայլի ձեր միտքն ու ուժը և բարություն տարածի ձեզ  շրջապատող աշխարհում:

 

 

 

Առաջին ուսուցչուհին

SDC1054920170526_111240

Գեղեցիկ մայիսյան մի օր

Եվս մեկ անգամ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իր հյուրընկալ դռները բաց արեց մեր առջև: Մայիսի 12-ին մենք կրկին նրանց հյուրն էին: Ջերմ և մտերմիկ միջավայրում օրն անցավ հագեցած՝ լի բազում նոր գիտելիքներով, հաճելի և տպավորիչ պահերով: Մենք ականատես եղանք տարրական դպրոցում անցկացվող բաց դասերին, որտեղ երեխաները դպրոցի բակում նկարում էին, սպորտային և մաթեմատիկական խաղեր խաղում, երգում ու պարում՝ ցույց տալով իրենց գիտելիքները:

Ինչպես միշտ այցելեցինք արդեն սիրելի դարձած քիմիայի դասասենյակ, որտեղ մեզ սպասում էին տիկին Վեներան և տիկին Սուսաննան: Այս անգամ ընկղմվեցինք մոլեկուլների աշխարհ և ստացանք տարբեր քիմիական նյութերի կովալենտային կապերը:

20170512_131744

Համեղ ընդմիջումներից առաջ եղանք հրաձգության և նետաձգության սրահներում, փորձեցինք կրակել նշամնակետին, եղանք նաև լողավազանում, որտեղ մի լավ լողացինք:

20170512_121009

20170512_140417

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտների գեղեցիկ կատարումը մեզ շատ դուր եկավ, ուստի ուզում ենք կիսվել այդ տպավորությամբ ևս: Վիդեոն դիտեք այստեղ

Կրկին անմոռանալի հուշերով վերադարձանք տուն:

Հաղթական մայիսի 9

Այսօր մեր օրը սկսվեց տոնական բարձր տրամադրությամբ: Գնացինք դպրոց և ուսուցիչների ու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մեր հյուրերի հետ հաղթական ուրախ երգեր երգելով քայլեցինք դեպի զորամաս, որտեղ պիտի  ելույթ ունենայինք, նշեինք Հայրենական մեծ պատերազմի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարելիցը:

Օրը շատ հագեցած անցավ, երգեցինք, ասմունքեցինք ռուսերեն և հայերեն, այնուհետև հյուրասիրեցին բոլորիս, կազմակերպեցին վոլեյբոլի մրցույթ մեր  և Արազափ գյուղի տղաների միջև: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից ժամանած մեր հյուրերի համար կազամկերպեցինք փոքրիկ շրջայց զորամասի տարածքում: Բոլորը շատ տպավորված էին և հաճելի հուշերով հրաժեշտ տվեցին մեզ:

Շնորհավորում ենք մեր մայիսյան հաղթանակների կապակցությամբ բոլորին, ցանկանում ենք, որ միշտ խաղաղ երկնքի տակ հիշենք և մեծարենք մեր հերոսներին:20170509_10375020170509_10294320170509_110803

Մի անմոռանալի օր

Մենք մեր դասարանի ու երկու ուսուցչուհիների  հետ մարտի 30-ին  այցելեցինք  Երևանի «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ  այնտեղ  ջերմ    ընդունեցին  բոլորը, իսկ  տիկին Վեներայի, ընկեր  Լիանայի,  ընկեր Մարինեի և ընկեր Կարինեի հետ անցկացրեցինք մի անմոռանալի օր՝ լի բազում տպավորություններով ու նոր գիտելիքներով: Նրանք  մեզ  տարան իրենց  կրթահամալիր:  Մենք  տեսանք պարող  աշակերտների  և ուսուցչուհիների և իրենց հրավերով մենք ևս միացանք պարին և սովորեցինք նոր պարեր:  Պարելուց   հետո  մենք  գնացինք  ռոբոտաշինության    դասասենյակ, որտեղ  ծանոթացանք  տարբեր  սարքերի  հետ,  տեսանք,  թե  ինչպես կարելի  է  պատրաստել  հեռախոսի  կամ բանալիի կախիչ: Հետո  մենք  ուղևորվեցինք ընդմիջման սրահ, թեյեցինք, հանգստացանք և շարունակեցինք մեր շրջայցը: Եղանք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, կատարեցինք փորձեր, սովորեցինք նոր բաներ:Իսկ  դրանից  հետո  վերջապես  գնացինք  ամբողջ կրթահամալիրի  շենքը տեսնելու:  Այնտեղ  ամեն  ինչ հիանալի  էր, նոր ինձ համար և ուսուցանող:

Շնորհակալություն կրթահամալիրի անձնակազմին մեզ նման օր պարգևելու համար:

IMG_20170330_135420

                                                                                                                        Թամարա  Հակոբյան, 7-րդ դասարան

Այց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մարգարայի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ ուսուցիչների հետ մարտի 30-ին այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Մեր գործընկերները հատուկ ծրագիր էին մշակել, ըստ որի պիտի անցներ մեր օրը (առավել մանրամասն  կարող եք տեսնել այս հասցեներով ՝ http://www.mskh.am/am/69042 , http://math-arhest.blogspot.am/2017/03/blog-post_30.html ): Օրը լի էր ուսուցողական և հետաքրքրաշարժ իրադարձություններով: Առաջինը, ինչ մենք տեսանք,  պարող աշակերտներն ու ուսուցիչներն էին, որոնց միացանք նաև մենք: Կրթահամալիրի աշակերտների միջոցով սովորեցինք նաև ազգագրական պարեր:

Այնուհետև ռոբոտաշինության դասասենյակում ընկեր Գնելը մեզ բացատրեց բազմաթիվ սարքավորումների կիրառությունը, հետո եռաչափ տպիչի միջոցով անվանական կախիչ պատրաստվեց:

Հաճելի միջավայրում ընդմիջում անելուց հետո շարունակեցինք մեր ուսումնական շրջայցը: Եղանք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, որտեղ բազմաթիվ փորձեր տեսանք, նաև աշակերտներն իրենք փորձեր արեցին քիմիական նյութերով:

Գիտելիքներով հարստացած և ոգևորված՝ շրջեցինք կրթահամալիրում, և նոր հանդիպման ակնկալիքով հրաժեշտ տվեցինք մեր նոր  ընկերներին և ուսուցիչներին:

                                                                                       Ս. Գաբրիելյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նվերը

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի այցը Մարգարայի միջնակարգ դպրոց լի էր նորություններով ու անակնկալներով: Համագործակցության ընթացքում նախատեսվում է խթանել «Քիմիա» առարկայի ուսուցումը դպրոցում, զարգացնել և հարստացնել ուսուցիչների և աշակերտների մեդիագիտելիքները, կազմակերպել մեդիակրթություն: Այդ նպատակով «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրը  մեզ համար անակնկալ  էր պատրաստել: Նրանք մեզ նվիրեցին մեծ քանակով քիմիական լաբորատոր սարքավորումներ, և այժմ մենք ունենք քիմիայի փոքրիկ լաբորատորիա: Շնորհակալություն, սիրելի՛ գործընկերներ:

Ինչպես նշեցին ծրագրի համակարգողները՝ հետաքրքիր իրադարձություններն ու անակնկալները շարունակվում են…..

                                                                                                                                                         Սաթենիկ Գաբրիելյան