Մի անմոռանալի օր

Մենք մեր դասարանի ու երկու ուսուցչուհիների  հետ մարտի 30-ին  այցելեցինք  Երևանի «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ  այնտեղ  ջերմ    ընդունեցին  բոլորը, իսկ  տիկին Վեներայի, ընկեր  Լիանայի,  ընկեր Մարինեի և ընկեր Կարինեի հետ անցկացրեցինք մի անմոռանալի օր՝ լի բազում տպավորություններով ու նոր գիտելիքներով: Նրանք  մեզ  տարան իրենց  կրթահամալիր:  Մենք  տեսանք պարող  աշակերտների  և ուսուցչուհիների և իրենց հրավերով մենք ևս միացանք պարին և սովորեցինք նոր պարեր:  Պարելուց   հետո  մենք  գնացինք  ռոբոտաշինության    դասասենյակ, որտեղ  ծանոթացանք  տարբեր  սարքերի  հետ,  տեսանք,  թե  ինչպես կարելի  է  պատրաստել  հեռախոսի  կամ բանալիի կախիչ: Հետո  մենք  ուղևորվեցինք ընդմիջման սրահ, թեյեցինք, հանգստացանք և շարունակեցինք մեր շրջայցը: Եղանք ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, կատարեցինք փորձեր, սովորեցինք նոր բաներ:Իսկ  դրանից  հետո  վերջապես  գնացինք  ամբողջ կրթահամալիրի  շենքը տեսնելու:  Այնտեղ  ամեն  ինչ հիանալի  էր, նոր ինձ համար և ուսուցանող:

Շնորհակալություն կրթահամալիրի անձնակազմին մեզ նման օր պարգևելու համար:

IMG_20170330_135420

                                                                                                                        Թամարա  Հակոբյան, 7-րդ դասարան

Թողնել մեկնաբանություն